ՄԱԿ-ը որոշել է հետաքննել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մասնագետները հետաքննելու են Սիրիայի Հալեպ նահանգում քիմիական զենքի կիրառման շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը.
«Քանի որ խնդրանքը ստացվել է ՄԱԿ-ի անդամ երկրից, ես պետք է անցկացնեմ հետաքննություն: Հաշվի առնելով դա՝ ես ընդունեցի նման որոշում: Հետաքննությունը պետք է սկսվի հնարավորինս շուտ»:
Հիշեցնենք, որ սիրիացի ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման հարցով ՄԱԿ-ին դիմել է Սիրիայի ԱԳՆ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    