Վահան Քերոբյանը Լարսում խնդրի առաջ կանգնած վարորդներին կոչ է անում այլ շուկաներ գտնել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ասելով, որ իրեն դիմել են բազմաթիվ բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ, բողոքելով, որ նոյեմբեր ամսից սկսած՝ Լարսի անցակետում վրացական կողմը կիրառում է նոր սահմանափակումներ։
«Խնդիրը հետևյալն է՝ այն բեռնատարները, որոնք երկու «բակի» առակայություն ունեն, որը պին-կոդով ամրագրված է, ունեն գործարանային արտադրանք, այսօր Վերին Լարսի անցակետում նրանք կանգնել են լուրջ խնդրի առջև։ Այս սահմանափակումների արդյունքում տուժում է մեր տնտեսությունը, իսկ դրանից հետո իրենք ավելի խիստ նորմեր են կիրառել և մարդկանց արգելել են այդ տարածքում երկրորդ «բակով» մուտքը, նաև Հայաստան մտնելը։
Հաճախ Վրաստան գործողումների մեկնող կառավարությունն այս հարցը վրացական կողմի հետ քննարկե՞լ է, եթե այո, ապա վրացական կողմի պատասխան ի՞նչ է եղել։ Այս տարիների ընթացքում սա առաջին անգամ է, որ նման սահմանափակում է կիրառվում»,- նշեց Գառնիկ Դաբիելյանը։
Վահան Քերոբյանն ասաց, որ բեռնափոխադրող ընկերությունների հետ խոսել են, իրականում խնդիրն այդքան լուրջ չէ, և «ընկերությունները կարող են հարմարվել»։
«Գիտեք, որ տարբեր երկրներում տարբեր ստանդարտներ են փոխվում, տարբեր նոր պայմաններ են առաջադրվում։ Հիմա մենք ավելի շատ խրախուսում ենք մեր գործընկերներին՝ արտահանողներին ու բեռնափոխադրողներին նաև դեպի այլ շուկաներ, փորձել դիվերսիֆիկացնել։ Մենք մեր աշխատանքի մեջ ավելի շատ ջանք են դնում, որպեսզի ընկերությունները մի քանի շուկաներում կամ բազմաթիվ շուկաներում կարողանան իրենց ապրանքը վաճառել։ Այդ առումով մասնակցում ենք տարբեր տեսակի ցուցահանդեսների»,- շեշտեց Վահան Քերոբյանը։
Գառնիկ Դանիելյանը նախարարից հետաքրքրվեց՝ երբ հանդիպել է բեռնափոխադրողների հետ, նրանք ի՞նչ են ասել իրեն, ասել են՝ ամեն ինչ լա՞վ է։
«Խնդիր կա, այս խնդիրը պետք է լուծվի»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում