Բաժիններ՝

Ինչո՞ւ են հարստացնում ԱՊՊԱ-ին

Այսօր ԱԺ-ում Կառավարության կողմից ԱԺ ներկայացրած «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ այդ օրինագիծը, կարծես, միտված է ԱՊՊԱ-ի համար լավ պայմաններ ապահովելուն:

Ըստ պատգամավորի՝ նոր փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի առանց ԱՊՊԱ-ի պայմանագրի մեքենա վարելու համար տուգանքը լինի 100.000 դրամ: Այնուհետ ՀՅԴ պատգամավորը հարցրեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիպյանին, թե համադրելի՞ են այդ իրավիճակն ու բնակչության հնարավորությունները:

«100.000 դրամ՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար. սա հանցավոր բան է, տեխզննում չանցնելու համար առավելագունը 50.000 դրամ է, իսկ այդ տարբերությունն ինչո՞ւմն է: Ինչո՞ւ ենք ամեն ինչ անում՝ մեր բնակչության միջոցների հաշվին մասնավոր ընկերությունների համար շահավետ պայմաններ առաջացնելու համար»,- հարցրեց Ա. Վարդանյանը:

Ա. Օսիպյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե պատգամավորը լավ չի ընկալել օրինագծում տեղ գտած փոփոխությունների առավելությունը: «Այդ առումով ես համաձայն չեմ Ձեզ հետ, ընդհակառակը ավելի բարենպաստ պայամներ ենք ստեղծում վարորդների համար»,- պատասխանեց Ա.Օսիպյանը՝ ավելացնելով, որ տուգանքների չափերը որևէ փոփոխության չեն ենթարկվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս