Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան երկու հարված են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքին

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան մի շարք նոր հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ամերիկա-բրիտանական ինքնաթիռները երկու արշավանք են իրականացրել և ռմբակոծել Հոդեյդա քաղաքի Դյունայի շրջանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հոդեյդա քաղաքի հյուսիսում գտնվող «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական խմբավորման դիրքի ռմբակոծության հետևանքով հինգ մարդ է տուժել։

Նոյեմբերի կեսերից շիական «Անսար Ալլահ» խմբավորումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը և աջակցություն է ստանում Իրանի կողմից, սկսեց գրոհել Իսրայելի հետ կապված նավերը, ինչի հետևանքով Սուեզի ջրանցքով նավերի հոսքը կտրուկ նվազել է:

Հութիներն ասում են, որ իրենց քայլերն ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիներին օգնելուն և պնդում են, որ դրանք չեն խանգարում Կարմիր ծովում նավարկության ազատությանը: Արաբական և մահմեդական երկրները բազմիցս զգուշացրել են ԱՄՆ-ին, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին անվերապահ աջակցությունը կհանգեցնի հակամարտության տարածմանը ողջ տարածաշրջանում։

ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարեց տասը այլ երկրների հետ համատեղ գործողության մասին՝ նավագնացությունը պաշտպանելու համար և հունվարի կեսերից հարվածներ է հասցնում Հութիների թիրախներին: «Անսար Ալլահի» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ-Հութին այս հարձակումներն անվանել է ահաբեկչություն, կանխամտածված և չարդարացված ագրեսիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս