ՀՖՖ մրցավարները մարզական հավաք կանցկացնեն Կիպրոսում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները փետրվարի 5-15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Այիա Նապա քաղաքում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հավաքի ղեկավարը ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավիկ Ղազարյանն է: Հավաքին կմասնակցի 32 մրցավար, որոնք սպասարկում են Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության հանդիպումները:
Ուսումնական հատվածի հրահանգիչները կլինեն Կարեն Նալբանդյանը, Աշոտ Հարությունյանը և Քնարիկ Գրիգորյանը: Ֆիզպատրաստության մարզումները կանցկացնի Արման Ալաբերքյանը։ Հավաքի ընթացքում կլինեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, իսկ հավաքի ավարտին մասնակից մրցավարները կհանձնեն տեսական և ֆիզպատրաստության քննություններ:
Փետրվարի 7-ից 9-ը Կամո Մահտեսյանի գլխավորությամբ ևս մեկ սեմինար-հավաք կանցկացվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին կմասնակցեն բոլոր այն մրցավարները, որոնք չեն ընդգրկվել Կիպրոս մեկնող մրցավարների ցանկում: Այս Սեմինար-հավաքը ևս բաղկացած կլինի թե՛ տեսական, թե՛ գործնական հատվածներից: