Իվանիշվիլին կարծում է, որ սահմանադրական ուղղումների հարցում չի անցկացվի վարկանիշային քվեարկություն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կանխատեսել է, որ տեղի չի ունենա վարկանիշային քվեարկություն (յուրաքանչյուր հարցի շուրջ առանձին քվեարկություն) Սահմանադրական ուղղումների շուրջ:
Սահմանադրական ուղղումների վերաբերյալ քվեարկությունն անցկացվելու է այսօր: Խորհրդարանական փոքրամասնություն «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պնդում է վարկանիշային քվեարկության շուրջ, իսկ «Վրացական երազանք» դաշինքն անիմաստ է համարում դա:
Բիձինա Իվանիշվիլին այս կապակցությամբ հայտարարել է. «Եթե ցանկանում են, թող աջակցեն մեզ, իսկ եթե ոչ, թող չաջակցեն: Դրանով իսկ նրանք (ՄԱՇ-ը) ի ցույց կդնեն իրենց դեմքը: Նրանցից ոչ ոք ձայներ չի խնդրել, նրանք այս երկրի զավակներն են և թող իրենց պահեն ըստ արժանվույն:
Ես չեմ որոշում այդ հարցը (վարկանիշային քվեարկություն), դա որոշում է խորհրդարանը, սակայն ես չեմ կարծում, թե դա տեղի կունենա»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը կոչ է արել սահմանադրական ուղղումների քվեարկության ժամանակ մի կողմ դնել անձնական հավակնությունները և որոշում ընդունել հանուն երկրի կայունության ու զարգացման: