Բաժիններ՝

Սաակաշվիլին քաղաքական ուժերին կոչ է արել բաց չթողնել ներկայիս հնարավորությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ երեկոյան վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը կոչ է արել սահմանադրական ուղղումների քվեարկության ժամանակ մի կողմ դնել անձնական հավակնությունները և որոշում ընդունել հանուն երկրի կայունության ու զարգացման.

«Ինձ համար՝ որպես նախագահ, առաջին հերթին կարևոր է երկրի կայունությունն ու զարգացումը: Այժմ կա հնարավորություն, որպեսզի քաղաքական երկու ուժերն ընդունեն համատեղ որոշում Սահմանադրության վերաբերյալ:

Ես խորհրդարանական մեծամասնությանը կոչ եմ անում, ինչպես որ արել եմ փոքրամասնության պարագայում, մի կողմ դնել սեփական հավակնությունները և ընդունել միմյանց առաջարկները: Մենք համաձայնել ենք աջակցել ուղղումներին, սակայն մեծամասնությունը պետք է ընդունի մեր առաջարկները, որպեսզի ցույց տա, որ փոքրամասնությունն ունի քաղաքական իր սկզբունքները և որ նրա հետ պետք է երկխոսության մեջ մտնել»:

Սահմանադրական ուղղումները նախատեսում են նախագահին հատկացնել յուրաքանչյուր ժամկետում, այդ թվում նաև խորհրդարանական ընտրություններին հաջորդող վեց ամսվա ընթացքում և նախագահական ընտրություններին նախորդող վեց ամսվա ընթացքում երկրի խորհրդարանը ցրելու իրավունք, ինչն արգելված է գործող Սահմանադրությամբ:

Դրա հետ մեկտեղ նախագահը զրկվելու է երկրի կառավարությունը ցրելու իրավունքից՝ առանց խորհրդարանի հետ համաձայնեցման: Մասնավորապես, նախագահը չի կարող խորհրդարանը ցրելուց հետո նշանակել վարչապետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս