«Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում». Վլադիմիր Վարդանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ասել է, թե ինքը Իլհամ Ալիևին ընդհանրապես չի մեկնաբանում, ինչը խոըհուրդ է տալիս նաև լրագրողներին։
«Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով ու մեր հանրապետութան առջև ծառացած մարտահրավերներով։ Նախորդ ճեպազրույցի ժամանակ էլ ասացի, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է իրականացվեն և իրականացվելու են բացառապես ՀՀ ժողովրդի կամքով։ Մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ՄԱԿ-ի ստեղծումից հետո դիտարկվելու են և շարունակվելու են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար միջազգային հարաբերություններում, ու մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նոր սահմանադրությունը նշանակում է նոր ընթացակարգ։
«Այդուհանդերձ չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի, պահպանվում են։ Դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ»,- ասել է նա։
Հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք կառավարական մոդելի փոփոխություն ևս իրականացնել, նա պատասխանել է․ «Մենք այդ հարցը քննարկել ենք սահմանադրական բարոփոխումների խորհրդում և որոշում ենք կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվի»։