Նաիրա Զոհրաբյան. Որտեղ ուզում են, էնտեղ էլ թող անցկացնեն այդ հատուկ նիստը
Երեկ ԱԺ ԲՀԿ խմաբկցության պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից ներկայացված՝ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստ անցկացնելու որոշման նախագծին:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ձեռնպահ քվեարկելու հանգամանքը, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մեզ համար, անկեղծ ասած, բացարձակապեսմիևնույն է, թե էդ հատուկ նիստը շենքի որ դահլիճում կանցկացվի և գնահատականը, թե դա չկողմնորոշվածության արդյունք էր, համարում եմ՝ աբսուրդ: Ընդհակառակը՝ խիստ և կոնկրետ կողմնորոշվածության արդյունք էր: Որտեղ ուզում են, էնտեղ էլ թող անցկացնեն այդ հատուկ նիստը»:
Հարցին, թե դա ենթադրո՞ւմ է, որ իրենք ներկա չեն գտնվելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, Ն Զոհրաբյանը պատասխանեց. «Ինքս անձամբ այդ օրը գտնվելու եմ գործուղման մեջ, իսկ թե խմբակցության պատգամավորները կլինե՞ն, թե՞ ոչ՝ այդ հարցը մենք մեր խմբակցությունում չենք քննարկել»: