«Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագիտության թեկնածու, դոցենտՎլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք շարունակում եք Փաշինյանի վարքաբանությունը գնահատել և վերլուծել ձեր քաղաքական կատեգորիալ ապարատով և արդյունքում զարմանում եք, նյարդայնանում, վախենում ձեր և ձեր երկրի գլխին գալիքից և մեղադրում նրան համարյա բոլոր մեղքերի մեջ, որ իրեն կարող էր թույլ տալ քաղաքական առաջնորդը:

Մինչդեռ Փաշինյանը արդեն տևական ժամանակ է քաղաքականությամբ չի զբաղվում, այլ զբաղվում է աղանդակառավարմամբ կամ իր «աղանդապետության» կառավարմամբ, որից դուք ձեզ դուրս եք դրել և շարունակում եք ձեր ռացիոնալ և արժեքային քննադատությունը, իսկ նրա աղանդի աջակիցները չունեն նրա ընկալման և ընդունման ռացիոնալ կամ իռացիոնալ մոտեցում: Նրանք ընկալում են Փաշինյանին հենց այնպես, ինչպես նրան հրամցնում է նրա սեփական պրոպագանդան, որի վրա ծախսվում են միլլիոնավոր դոլլարներ: Քաղաքական պրոպագանդան ունի նրբություն, այն չի քննարկում քաղաքական գործչի վարքը, միտքը, մոտեցումը այլ բացառապես հրամցնում է նրա «ճշմարտացիությունն» ու «անսխալականությունը»:

Այս աղանդավորական պսևդոքաղաքական կառավարումը ստեղծվել է այն առաջնորդողի խոստումների, սպառնալիքների, հնարքների, իշխանության չարաշահումների, արմատական սուբյեկտիվիզմի, հոգեբանական ճնշումների, պսևդոարժեքների, կիսաճշմարտություններ վրա՝ իր հետևորդներին դարձնելով իրենից կախյալ էակներ: Որպես հետևանք, հետևորդները կորցրել են քննադատական վերաբերմունքը աղանդի յուրաքանչյուր գործունեության, դրա մեթոդների և սկզբունքների նկատմամբ:

Մեր երկիրը կառավարվում է տոտալիտար աղանդի քարոզչա-արժեքային գերակայությունների մեթոդաբանությամբ: Պայքարը այս ամենի դեմ պետք է կրի ոչ միայն և պարտադիր քաղաքական բնույթ այլ նաև հակաաղանդավորական մեթոդաբանություն, ուստի բացառապես տրադիցիոնալ քաղաքական օրենքներով պայքարն այս ամենի դեմ տևական ժամանակ է անօգուտ է նաև հենց այդ պատճառով:

P.S. Իմիջայլոց յուրաքանչյուր տոտալիտար աղանդի ամենամեծ սպառնալիքը հենց այդ աղանդապետն է, որը ֆիասկո է ապրում հենց այն ժամանակ, երբ դանդաղում և կանգ է առնում աղանդավորների հոսքը, իսկ հները սկսում են կասկածել աղանդապետի թեզերի ճշմարտացիության վրա:

Ամենը սկսում է կասկածից:

Սկսվելա և նա դա զգումա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829