Բաժիններ՝

Իրանը սկսել է տոնել Նոր տարվա գալը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցիներն այսօր սկսել են տոնել Նոր տարին, որը հին սովորույթի համաձայն տևում է 13 օր: Այդ կապակցությամբ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին և հնչեցրել է համայն աշխարհի իրանցիներին ուղղված իր շնորհավորանքները, ինչպես նաև քննադատել է Արևմուտքին:

Խամենեին ընդգծել է, որ կյանքում լինում են վերելքներ ու վայրէջքներ, սակայն կարևորն այն է, որ վերջիններս լինեն ավելի քիչ: Խամենեիի խոսքերով՝ նախորդ տարին ընդգծվել է Իրանի թշնամիների հետ հակամարտությամբ, և որ թշնամիների թիրախում են հայտնվել երկրի ինչպես քաղաքական համակարգը, այնպես էլ տնտեսությունը, որի զարգացմանը փորձել են խոչընդոտել քաղաքական պատժամիջոցների միջոցով:

Խամենեին իր հայրենակիցներին կոչ է արել աշխատել ավելի շատ և կատարել ավելի մեծ ներդրումներ, ինչպես նաև մնալ լավատես ու լինել խանդավառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս