Բաժիններ՝

Օբաման մտադիր է Իսրայելին ռազմական օգնության հատկացման հարցը երկարաձգել ևս 10 տարով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ Իսրայելին խոստացել է հակահրթիռային պաշտպանության (Երկաթե գմբեթ) ծրագրերի անխափան ֆինանսավորում, որի ծավալը միայն այս տարի կազմելու է 200 միլիոն դոլար:

Օբաման հավելել է, որ մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին գործող պայմանավորվածությունը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցելուց հետո Օբաման Երուսաղեմում հայտարարել է, որ պաշտպանական ոլորտում երկու երկրների հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի:

Օբաման վստահեցրել է, որ չի հրաժարվելու այն դիրքորոշումից, որ Իսրայելը պետք է ունենա որակական ռազմական գերազանցություն, որպեսզի կարողանա իրեն պաշտպանել ամեն տիպի սպառնալիքից:

Օբաման հիշեցել է, որ Իսրայելի հետ ունեցած ներկայիս պայմանավորվածությունները սահմանափակվում են 2017 թվականով, և ինքը հրահանգել է այն երկարաձգել ևս 10 տարով:

Նշվում է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ներկա հմաձայնագրերը գործում են 2007 թվականից և նախատեսում են Իսրայելին 30 միլիարդ դոլարի հատկացում՝ ռազմական գնումների համար:

Հիշեցնենք, որ իր եռօրյա իսրայելական այցի շրջանակներում Օբամայի ու նրա պատվիրակության անվտանգությունն ապահովում են ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունների հազար գործակալ, ինչպես նաև իսրայելական բանակն ու ոստիկանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս