Բաժիններ՝

Վենեսուելան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման շուրջ տարվող երկխոսությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի կառավարությունը որոշել է դադարեցնել երկկողմանի հարաբերությունների բարելավման շուրջ ԱՄՆ-ի հետ տարվող գործընթացը, որն իրականացվում էր Ամերիկյան երկրների կազմակերպությունում Վենեսուելայի դեսպանի միջոցով:

Այս մասին երեկ հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան. «Հուսով եմ, որ նրանք (ԱՄՆ) կուղղվեն և ԱՄՆ-ը կդադարի միջամտել (Վենեսուելայի գործերին): Չադերտոնին հրահանգվել է փոխանցել, որ իր միջոցով կապը դադարեցվում է մինչև այն ժամանակ, երբ հասկանալի կդառնա, թե Վենեսուելայի հետ հարաբերությունների հարցում ինչպիսի դիրքորոշում ունի ԱՄՆ-ը:

Երկու երկրների միջև նախկինի նման կշարունակեն գործել սովորական դիվանագիտական ու հյուպատոսային հարաբերությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս