Բաժիններ՝

Ֆրանսիայում 90-ից ավելի ֆերմերների են ձերբակալել Ռանժիսի շուկան գրոհելու համար

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի արվարձաններում գտնվող Ռանժիսի սննդամթերքի շուկան գրոհած 91 ֆերմերի։

Ֆրանսիայի կառավարությունը ցուցարարներին նախազգուշացրել էր, որ ցույցերը Ռանժիս տեղափոխելու փորձերը կհամարվեն «կարմիր գիծ»․ հենց այս շուկայից է թարմ ձուկ, միս, միրգ և բանջարեղեն մատակարարվում 12 միլիոն մարդու։

Նշվում է, որ ըստ AFP-ի աղբյուրների՝ ցուցարարները մտել են շուկայի պահեստ և վնաս պատճառել, նախքան անվտանգության ուժերը կձերբակալեին նրանց։

Ֆերմերները նպատակ ունեն կանգնեցնել սննդամթերքի մատակարարումները սուպերմարկետներ՝ պահանջելով ավելի լավ վարձատրություն և ավելի քիչ բյուրոկրատիա։

Վերջին գրեթե երկու շաբաթվա ընթացքում տրակտորների շարասյուներն արգելափակել էին դեպի Փարիզ տանող գլխավոր մայրուղիները։

Ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում ոչ միայն Ֆրանսիայում։ Տասնյակ հազարավոր ֆերմերներ ցույցերի են մասնակցում Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բելգիայում և Իտալիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս