Իրավապահները հայտնաբերել են «օրենքով գող» Օշականցի Գևորիկի` Գևորգ Մելիքյանի 21-ամյա որդուն, նա խուսափել էր զինծառայությունից
Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:
Վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):
Նա քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի որդին է:
Մելիքյանը տեղափոխվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: