Բաժիններ՝

Բարաք Օբաման զգուշացրել է Սիրիայի իշխանություններին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սիրիայի իշխանություններին զգուշացրել է զերծ մնալ զինված ընդդիմության պայքարում քիմիական զենք կիրառելու կամ այն արմատականների ձեռքը հանձնելու հարցում՝ ընդգծելով, որ այդպիսի գործողությունները կհանգեցնեն միջազգային հանրության կողմից խաղի կանոնների փոփոխմանը:

Օբաման հավելել է, որ չափազանց թերահավատորեն է նայում այն պնդումներին, որ Սիրիայում քիմիական զենք կիրառել են նախագահ Բաշար Ասադի հակառակորդները. «Ասադը կորցրել է իշխանության մնալու լեգիտիմությունը՝ պատերազմ սանձազերծելով սեփական ժողովրդի դեմ և օգտագործելով ոչ զանգվածային ոչնչացման բոլոր զենքերը՝ ներառյալ Scud հրթիռները:

Մենք հստակ հասկացնել ենք տալիս, որ սիրիական ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումը կլինի լուրջ և աղետալի սխալ: Մենք կիսում ենք Իսրայելի մտահոգությունը՝ կապված «Հզբոլլահի» ահաբեկիչներին քիմիական կամ այլ զենքի հանձնման հնարավորության հետ:

Սիրիայի հարցը համաշխահային հարց է և ոչ թե ԱՄՆ-ի, Իսրայելի կամ Թուրքիայի խնդիրը, երբ մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ: Մենք շարունակելու ենք աշխատել միջազգային ձևաչափում՝ ապահովելու համար այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Սիրիային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս