Հայաստանում սպառողական գներն աճել են 2%–ով

Տնտեսական աճը 2023 թ. մեր երկրում կազմել է 9,4 տոկոս։

ՀՀ–ում սպառողական գներն աճել են 2%–ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որը հունվարի 31–ն հրապարակել է ՀՀ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների մասին վերջին տվյալները։

Ըստ հրապարակված ցուցանիշների` ՀՀ տնտեսական աճը 2023–ին կազմել է 9,4 տոկոս։ Նշենք, որ 2023 թ–ին պետական ​​բյուջեում ՀՆԱ–ի աճը սահմանվել է 7 տոկոս:

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառությանը, ապա այն աճել է 46 %–ով՝ գերազանցելով 20,723 մլրդ դոլարը, արտահանումն աճել է 55,3 %–ով` կազմելով 8 415,2 մլրդ դոլար, ներմուծումը՝ 40,2 %–ով` կազմելով 12,308 մլրդ դոլար։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,1%–ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 0,3%-ով։

Շինարարության ոլորտում գրանցվել է 14,8 տոկոս աճ, առևտրի ոլորտում՝ 25,7, ծառայությունների ոլորտում՝ 10,3 տոկոս։

Տեսանյութեր

Լրահոս