Ադրբեջանը զենքի ներկրման ծավալը շարունակ մեծացնող Արևելյան Եվրոպայի միակ երկիրն է. SIPRI
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Եվրոպայի միակ երկիրը, որը հետևողականորեն մեծացնում է զենքի ու զինամթերքի ներկրման ծավալը, հանդիսանում է Ադրբեջանը: Այս մասին նշված է Ստոկհոլոմում գործող Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտը (SIPRI):
Զեկույցի տվյալներով՝ 2003-2012 թվականներին Արևելյան Եվրոպայում զենքի ներկրման ծավալն աճել է 21 տոկոսով, ընդ որում դա տեղի է ունեցել բացառապես Ադրբեջանի հաշվին: Այդ երկիրը տվյալ ժամանակահատվածում 155 տոկոսով ավելացրել է զենքի ներկրումը, ինչի պատճառ է մատնանշվում Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը:
Ադրբեջանի վերջին գնումների թվում նշվում են Aerostar և Hermes-450 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնումը: Բացի այդ, Ադրբեջանը գնել է ռուսական Ми-24 մարտական ուղղաթիռներ, ինչպես նաև ՀԱՀ-ի արտոնագրով իր մոտ արտադրված Matador և Marauder զրահամեքենաներ:
Ընդհանուր առմամբ, այդ 10 տարում Ադրբեջանը զգալի առաջխաղացում է ունեցել զենք ներկրողների համաշխարհային ցուցակում՝ 48-րդ հորիզոնականից բարձրանալով 35-րդ հորիզոնական: