Բաժիններ՝

Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո․ ՇՄՆ խոսնակ

Սևանա լճում սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ՝ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը՝ հավելելով, որ մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը նոյեմբերի 15-ից Սևանա լճում սիգի որսն արգելված է։

«2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»,-հավելել է Հակոբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031