ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լեվին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի զինված ուժերի կողմից Խարկովում օտարերկրյա զինյալների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացման հետ կապված, որոնց թվում եղել են մի քանի տասնյակ ֆրանսիացիներ, Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն»,- պարզաբանել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս