Վթար, վեճ և կրակոց` Աբովյանի Երևանյան փողոցում
Հունվարի 14-ին, ժամը 20.09-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վթար է եղել, և վարորդներից մեկը գազային ատրճանակից կրակել է:
ՆԳՆ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Քրայսլեր» մակնիշի մեքենաներ: Վարորդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում «Քրայսլերի» վարորդը ձեռքով խփել է «Օպելի» վարորդին, նա էլ ատրճանակից օդ է կրակել:
Վարորդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 22.10-ին բաժին է ներկայացել Կամարիս գյուղի 29-ամյա բնակիչը և ներկայացրել «Ekol» տեսակի ատրճանակ, որի պահեստատուփում կար 9 մմ տրամաչափի մեկ փամփուշտ և նույն տրամաչափի մեկ փամփուշտ էլ՝ փամփշտանոցում:
Խուլիգանության վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: