Ցեղասպանի հետ ի՞նչ սահման բացել, էս ի՞նչ խայտառակ վիճակ է. հարցում
Իշխանություններն օրերս հայտարարեցին՝ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման: Անցակետը՝ անցակետ, բայց ինչքանո՞վ է հավանական, որ հայ-թուրքական սահմանը կբացվի. հարցը դեռևս անորոշ է՝ հաշվի առնելով մեկնարկած գործընթացի պասիվ դինամիկան:
168.am-ը թեմայի առնչությամբ լսել է քաղաքացիներին:
«Այ մարդ, ի՞նչ սահման, էս ի՞նչ խայտառակ վիճակ է, էս ղեկավարությունը մտածում է՞, էս ի՞նչ են անում: Մտածող մարդկանց մոտիկ չեն թողնում: Նամուսը լավ բան ա, արա՛, թող հավաքվեն, թողնեն գնան, եթե չեն կարողանում աշխատել»,- ի պատասխան՝ արձագանքեց քաղաքացիներից մեկը:
Ի լրումն՝ մեկ ուրիշ քաղաքացի նկատեց, որ չի ուզում լսել անգամ ՀՀ իշխանությունների մասին:
«Էդտեղ իշխանություն չկա»,- շեշտեց նա:
«Մեզ այսօր չի կարելի նման բաներ թույլ տալ, որովհետև գյուղացին այսօր մի կերպ ապրում է, վաղը 50 դրամով լոլիկը բերելու են լցնեն էստեղ, հայ գյուղացին պրծավ»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նազելի Ստեփանյան