Բաժիններ՝

Մեքենաների ներմուծումը Հայաստան 2023-ին տարվա կտրվածքով աճել է 83%-ով, սակայն օգոստոսից նվազել

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը` ամփոփելով 2023 թ. պետական եկամուտների կոմիտեի տարեկան արդյունքները, այսօր հայտարարել է, որ 2023 թվականին մեկ տարվա կտրվածքով 83%-ով աճել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։

Նրա խոսքով՝ եթե 2022 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 46.000 տրանսպորտային միջոց, ապա 2023թ. շուրջ 84.000, այսինքն` 83%-ով աճել է ներմուծումը։

Պատճառը, ըստ նրա, ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն էին, որոնցով պայմանավորված` ավտոմեքենաները ՌԴ չէին ներմուծվում 3-րդ երկրներից։

«Շատ հաճախ աճը պայմանավորված էր նաև նրանով, որ տրանսպորտային միջոցները ներմուծվում էին հայկական ռեզիդենտ կազմակերպությունների կողմից և արտահանվում դեպի ԵԱՏՄ երկրներ։ Չնայած 2023 թ. օգոստոսի 1-ից ՌԴ-ում ավտոմեքենաների օգտահանման (ուտիլիզացիայի) վճարի գծով կատարվեցին որոշ փոփոխություններ, որի արդյունքում ՌԴ ներմուծվող մեքենաների գծով մի քանի անգամ թանկացավ ուտիլիզացիոն վճարը։ Արդյունքում 2023 թ. օգոստոսից արդեն նկատում ենք, որ ավտոմեքենաների ներմուծման տեմպի նվազում կա»,- ասել է Թամազյանը։

Նրա փոխանցմամբ՝ 2023թ. 2022 թ. համեմատ աճել են 3-րդ երկրներից տրանսպորտային միջոցների ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող գանձումները, ինչպես են նաև աճ կա կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև վառելիքաքսուքային հումքերը, այսինքն` բենզին, դիզելային վառելիքի և այլնի մասով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս