Բաժիններ՝

Իրաքի իշխանությունները ցանկանում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը մնան երկրում. Politico

Իրաքի իշխանության ներկայացուցիչները ոչ հրապարակայնորեն ամերիկացի պաշտոնյաներին ասել են, որ կցանկանային քննարկել երկրում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության երկարաձգման հարցը՝ չնայած հակառակի մասին հրապարակային հայտարարություններին:

Հրապարակման համաձայն՝ Իրաքի վարչապետ Մուհամմեդ աս Սուդանիի խորհրդականներն ավելի վաղ ԱՄՆ-ին հայտնել են, որ կառավարության ղեկավարի հայտարարություններն ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին պարզապես եղել են «երկրի լսարանին բավարարելու փորձ։

«Աս Սուդանին ինքը, ինչպես հայտնել են Իրաքի ներկայացուցիչները, նախկինի նման կողմնակից է երկրում կոալիցիոն ուժերի ներկայության ընդլայնման շուրջ բանակցությունների գաղափարին։

Թերթը գրում է, որ թեև Իրաքը հավաստիացրել է ԱՄՆ-ին զորքերի հետագա ներկայության հարցը քննարկելու պատրաստակամությունը, ամեն ինչ դեռևս կարող է փոխվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս