Բաժիններ՝

Փորկապությունն ու դեպրեսիան անվանվել են անբուժելի հիվանդության վաղ ախտանիշներ

Փորկապությունը, դեպրեսիան, միզուղիների և միզապարկի վարակները անբուժելի ցրված սկլերոզի վաղ ախտանիշներն են: Այս մասին խոսել է Փարիզի Սորբոնի համալսարանի նյարդաբան Սելին Լուապրեն, գրում է Daily Mail-ը։

Ըստ Լուապրեի՝ ցրված սկլերոզով հիվանդների 20000 բժշկական հետազոտություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ մինչ ախտորոշումը նրանք 50 տոկոսով ավելի շատ էին բողոքում փորկապությունից, քան ցրված սկլերոզ չունեցող մարդիկ:

Բացի այդ, նյարդաբանը հավելել է, որ վաղ փուլերում նրանց մոտ միզուղիների ինֆեկցիաների զարգացման ռիսկը բարձր է եղել 38 տոկոսով, վերարտադրողական համակարգի խանգարումները՝ 37 տոկոսով, դեպրեսիան՝ 22 տոկոսով, միզապարկի վարակները՝ 21 տոկոսով։

Լուապրեն նշել է, որ իր նշած ախտանշանները կարող են ի հայտ գալ հինգ տարի շուտ, քան հիվանդության այլ, ավելի ակնհայտ նշանները՝ մշուշոտ տեսողություն, զգայունության կորուստ և դժվարություն քայլելիս:

Կարդացեք նաև

Նյարդաբանը միաժամանակ ընդգծել է, որ փորկապություն, դեպրեսիա և վարակներ կարող են առաջանալ նաև այլ պատճառներով, և դրանց առկայությունը ուղղակիորեն չի խոսում ցրված սկլերոզի զարգացման մասին։

Այնուամենայնիվ, եթե մարդն ունի դրա նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն, ապա այս ախտանիշների մասին տեղեկատվությունը կօգնի ավելի վաղ ճիշտ ախտորոշել, ըստ shantnews-ի՝ ասում է Լուապրեն։

Տեսանյութեր

Լրահոս