Բաժիններ՝

Անվանվել են ձու պատրաստելու վնասակար եղանակները

Ամենաառողջարարը փափուկ խաշած հավկիթներն են, ասել է սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։ Նա Sputnik ռադիոյի հետ զրույցում նշել է դրանք եփելու ամենավնասակար եղանակը։

Ռազարենովան բացատրել է, որ ձուն ամենաառողջարարն է, եթե ենթարկվում է նուրբ ջերմային մշակման, և եփման ընթացքում ավելորդ ճարպ չի օգտագործվում։

«Յուղով տապակելը ավելացնում է ճաշատեսակի հագեցած ճարպերն ու կալորիաները, ինչը կարող է անառողջ լինել: Եթե ​ նախընտրում եք հարած ձուն, ապա եփեք այն մարմանդ կրակի վրա՝ առանց յուղ ավելացնելու, չկպչող տապակի մեջ»,- ըստ shantnews-ի՝ խորհուրդ է տվել նա։

Այսկերպ, բացատրել է Ռազարենովան, հնարավոր է դեղնուցը պաշտպանել բարձր ջերմաստիճանի ագրեսիվ ազդեցությունից, իսկ սպիտակուցը՝ գլիկացիայից (ածխաջրերի հետ փոխազդեցության պատճառով կառուցվածքային վնաս):

Կարդացեք նաև

«Պետք է նաև խուսափել ձու եփելիս շատ աղ կամ համեմունքներ ավելացնելուց »,- զգուշացրել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս