ԱՄՆ-ը չի խոչընդոտի Եվրոպային սպառազինել սիրիացի ապստամբներին
                                    Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ Վաշինգտոնում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի մյուս երկրներին, որոնք որոշել են սպառազինել սիրիացի ապստամբներին:
Դրա հետ մեկտեղ Քերին հավելել է, որ ԱՄՆ-ը նախկինի նման չի պատրաստվում Սիրիային մատակարարել որևէ այլ բան՝ բացառությամբ հումանիտար օգնությունից:
Քերիի այս հայտարարությունից առաջ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան սպառազինելու են սիրիացի ապստամբներին, ինչին քննադատաբար էր արձագանքել Ռուսաստանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    