Նախագահական ընտրությունները Սլովակիայում տեղի կունենան մարտին
Նախագահական ընտրությունները Սլովակիայում տեղի կունենան մարտի 23-ին։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Սլովակիայի հեռուստատեսությունը։
Եթե երկրի ղեկավարը չընտրվի ընտրությունների առաջին փուլում, ապա երկրորդ փուլը, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները, կկայանա ապրիլի 6-ին։
Ըստ բնակչության շրջանում իրականացված հետազոտության՝ հավանական հաղթող կարող է լինել Ազգային խորհրդի (Խորհրդարանի) խոսնակ Պիտեր Պելեգրինին: Ակնկալվում է, որ նա պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունը կառավարության բարձրագույն պաշտոնում հունվարի 19-ին։