Բաժիններ՝

Ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը լքել է Միջերկրական ծովը

Ամերիկյան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը և նրա հարվածային խումբը նավարկել են Ջիբրալթարի նեղուցով և լքել Միջերկրական ծովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի ղեկավարությունը։

«Ջերլադ Ֆորդ» ավիակիրն անցել է Ջիբրալթարի նեղուցով և լքել Միջերկրական ծովը՝ ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի օպերացիոն տարածքում գործողություններն ավարտելուց հետո»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ավիակիրի հետ միասին տարածքը լքել է նաև նրա հարվածային խումբը։

«Ջերալդ Ֆորդ» ավիակիրը հարվածային խմբով ժամանել էր Միջերկրական ծովի արևելյան շրջան՝ պաղեստինաիսրայելական հակամարտության սրացումից հետո։ Սպիտակ տունն ընդգծել է, որ իր տեղակայումը տարածաշրջանում պետք է հետ պահի երրորդ կողմերին Իսրայելի շուրջ էսկալացիայի մեջ ներգրավվելուց: Բացի բուն ավիակիրից, հարվածային խումբը ներառում է հրթիռային հածանավ և չորս կործանիչներ, որոնք կրում են կառավարվող հրթիռային զենքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս