Ուտելուց առաջ աղոթելու մասին
Այս դեպքը հայր Նիկոլայ Գուրյանովի կյանքից է: Նա մի անգամ, ինչպես միշտ, ուտելուց առաջ երկար աղոթեց: Քիչ հեռվում հեգնորեն տրամադրված երիտասարդների մի խումբ կար: Նրանք նկատեցին, որ հայր սուրբը երկար աղոթում է և որոշեցին մի փոքր ծաղրել նրան: Մոտեցան, նստեցին նրա կողքին, և նրանցից մեկն ասաց.
– Հա՛յր, ինչ է, ձեր խուլ գյուղում բոլորն ե՞ն այդպես աղոթում ուտելուց առաջ:
Ծերն առանց մտածելու պատասխանեց.
– Չէ, սիրալի՛ր մարդ, ոչ բոլորը: Խոզերը, շներն ու ձիերը հենց այնպես են ուտում:
Հայր Սերաֆիմ Վիրիցկին ասում էր. «Որքան հաճախ ենք հիվանդանում ուտելուց առաջ չաղոթելու, Աստծո օրհնությունը չխնդրելու պատճառով: Նախկինում ամեն ինչ աղոթքը շուրթերին էին անում. հերկում էին՝ աղոթում էին, հավաքում էին բերքը՝ աղոթում էին: Այժմ չգիտենք, թե ովքեր են պատրաստել այն ուտելիքը, որ ուտում ենք: Հաճախ սնունդը պատրաստվում է հայհոյանքով, դատարկաբանությամբ, անեծքներով… Այդ պատճառով հատկապես մեծ եռանդով է պետք աղոթել ճաշի սեղանի շուրջ»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի