Բաժիններ՝

Թուրքիայի քրդերն իշխանություններից պահանջել են բանտերից ազատել հազարավոր քուրդ ակտիվիստներին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պետք է ազատի ձերբակալված հազարավոր քուրդ ակտիվիստներին՝ սկսված խաղաղության գործընթացին աջակցելու համար, ինչը միտված է բազմամյա դիմակայությանը վերջ դնելուն:

Այս մասին գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) առաջնորդներից Գյուլթան Քըշանաքը.

«ԽԺԿ-ն թուրքական պետությանը կոչ է արել ազատել հազարավոր մարդկանց, այդ թվում նաև քաղաքապետների, լրագրողների ու իրավաբանների, որոնք ձերբակալվել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու կասկածանքով:

Պետք է քայլեր ձեռնարկվեն՝ վերացնելու համար քրդերի իրավունքների սահմանափակումները, այդ թվում նաև հազարավոր բանտարկյալների համար: Ներկա պահին մենք ակնկալում ենք նրանց ազատում, ինչը կնպաստի խաղաղության գործընթացին»:

Քըշանաքն անդրադարձել է նաև PKK հիմնադիր ու առաջնորդ Աբդուլահ Օջալանի առաջիկա կոչին, որը պետք է արվի Նովրուզի կապակցությամբ. «Ես կարծում եմ, որ այդ կոչը կլինի շատ ավելին, քան պարզապես հրադադարի մասին կոչ: Օջալանը պետք է հնարավորություն ունենա ուղիղ շփվելու PKK-ի հետ՝ գործընթացն արագացնելու համար: Սակայն Անկարան էլ պետք է պահպանի տված խոստումները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս