Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվը հասել է 22-ի
Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի:
Այս մասին Telegram-ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ցավոք սրտի մեզ մոտ ավելացել է Բելգորոդի երեկվա գնդակոծությունից հետո զոհվածների թիվը, նրանց թիվը դարձել է 22։ Տուժածներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է», – գրել է նա ՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերձավորներին։
109 տուժածից 25-ը շարունակում են մնալ ծանր վիճակում, նրանց նախատեսում են տեղափոխել դաշնային կլինիկաներ, ճշտել Է Գլադկովը:
Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, կան զոհեր ու վիրավորներ։