Բաժիններ՝

Փլուզում՝ Գյումրի քաղաքում․ կա զոհ

Շիրակի Մարզի Գյումրի քաղաքում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով 68 տարեկան քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին` ժամը 10:45-ին, ահազանգ է ստացել, որ
Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ, պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է ֆուտբոլի ակադեմիայի հետնամասի պարսպից մոտ 25 մ հատված, քաղաքացի Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.) հայտնվել է փլատակներում և մահացել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փլատակներից դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս