Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և ընկել է ջրատարը
Դեկտեմբերի 27-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում, 27-ամյա վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, Տաթև-Լծեն ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2106»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: