Ստամբուլի օդանավակայաններից օգտված ուղևորների քանակը գերազանցել է Թուրքիայի բնակչությանը թիվը
2022թ․-ի հունվարից մինչև դեկտեմբեր Ստամբուլի միջազգային օդանավակայանների ուղևորների թվի աճ են գրանցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Թուրքիայի խոշորագույն օդանավակայան դառնալուն հավակնող Ստամբուլի օդանավակայանը, ինչպես նաև Ստամբուլում գտնվող Սաբիհա Գյոքչեի անվան օդանավակայանը նշյալ ժամանակահատվածում ընդունել են 104 մլն 315․857 ուղևոր։ Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին 19 տոկոսով։
Սաբիհա Գյոքչեի օդանավակայանն այս տարի ընդունել է 33․919․690 ուղևոր։ Այս ցուցանիշը 9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Ստամբուլի օդանավակայանից այս ժամակահատվածում իրականացվել է 465.254 թռիչք, իսկ Սաբիհա Գյոքչեից՝ 207․688։
Նշվում է, որ, ըստ էության, Ստամբուլի նշյալ օդանավակայաններից օգտված ուղևորների քանակը գերազանցում է Թուրքիայի բնակչության թիվը։