Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը բողոքում է ծանր հղիությունից (լուսանկարներ)

Հայազգի Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հղի լինելն այնքան էլ հեշտ չէ, որքան իրեն թվում էր: Ինչպես գրում է viva.ua կայքը, 32-ամյա Քիմը, ով այժմ երեխա է սպասում ռեփեր Քայնե Ուեսթից, բողոքել է ծանր ընթացող հղիությունից:

«Հղի լինելն այնքան հեշտ չէ, որքան ինձ թվում էր: Դա շատ ծանր է: Սիրտս խառնում է: Ես սովոր էի ակտիվ կենսակերպ վարել, իսկ այժմ ստիպված եմ մի փոքր կանգ առնել»,- ասել է Քիմը: Վերջինս նաև պատմել է, որ հղիության հետ կապված փոխվել են իր սննդային նախասիրությունները ևս. «Նախկինում ես քաղցրավենիք շատ էի ուտում, իսկ այժմ դա տանել չեմ կարողանում: Նույնիսկ շոկոլադ չեմ ուտում: Փոխարենն ինձ հիմա գազարն է դուր գալիս»:

big_KKA-PTJ0201_ts1323248444

top_kardashyan_news_ts1323262145

001

221106621357561978

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս