Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանում անօդաչու թռչող սարքը հարձակվել է միջազգային կոալիցիայի բազայի վրա

Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ավիաբազայի վրա։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Էրբիլի միջազգային օդանավակայանում տեղակայված «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերի բազայի վրա»,- ասված է Իրաքյան Քրդստանի Հակաահաբեկչական ծառայության հայտարարության մեջ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031