Նախագահ Սերժ Սարգսյանը ասուլիս է տալիս

Այս պահին Հայաստանի նախագահի նստավայրում ընթանում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը, այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Հաջորդ հանդիպմանը նախագահը մտադիր է հրավիրել նաեւ հանրապետությունում գործող համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ` տպագիր մամուլի ներկայացուցիչներին:

Ըստ Արմեն Արզումանյանի` այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

 

Տեսանյութեր

Լրահոս