Վին Դիզելը մեղադրվում է սեռական բռնության մեջ
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Վին Դիզելը մեղադրվում է սեռական ոտնձգությունների և թշնամական աշխատանքային միջավայր ստեղծելու մեջ։
Նրան մեղադրում է իր նախկին օգնականը։
Հայցը կապված է 2010թ․ միջադեպի հետ։ Դիզելի նախկին օգնական Աստա Յոհանսոնը պնդել է, որ դերասանն իրեն բռնաբարել է Ատլանտայի հյուրանոցային համարում և ձեռնաշարժությամբ զբաղվել նրա աչքի առաջ:
«Դիզելը կտրականապես հերքում է այս հայտարարությունն ամբողջությամբ», – ուրբաթ օրը CNN-ին տված հայտարարության մեջ գրել է Դիզելի փաստաբան Բրայան Ֆրիդմանը․ «Սա առաջին անգամն է, որ նա լսում է այս՝ ավելի քան 13–ամյա վաղեմության հայտարարության մասին, որն արվել է, ենթադրաբար, 9 օր աշխատող աշխատակցի կողմից», – հավելել է Ֆրիդմանը։