Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Հոլոքոստի ընթացքում վեց միլիոն հրեայի սպանվելու վերաբերյալ որևէ ապացույց չկա և որ Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար, գրում է timesofisrael.com-ը:
«Ոչ մի ապացույց չկա, որ վեց միլիոն հրեա է սպանվել Հոլոքոստի ժամանակ», – ասել նա՝ ԱՄՆ-ին մեղադրելով ԱՄՆ-ին:
«Ճիշտ է, կային համակենտրոնացման ճամբարներ, բայց դա ցույց է տալիս, որ սա քաղաքականացված հարց է, ո՛չ հումանիտար և ո՛չ իրական: Մենք խոսում ենք այս վեց միլիոնի մասին, բայց ինչու չենք խոսում 26 միլիոն ԽՍՀՄ բնակիչների մասին, որոնք սպանվել են այդ պատերազմում. մի՞թե վեց միլիոնն ավելի թանկ է», – ասել է Ասադը:
Իր ելույթի ժամանակ Ասադը նաև պնդել է, որ ԱՄՆ-ն ֆինանսավորել է Նացիստական կուսակցությանը՝ թույլ տալով նրա առաջնորդ Ադոլֆ Հիտլերին իշխանության գալ 1933 թվականին։
«Մեզնից շատերը չգիտեն, որ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում նացիզմի վերելքը տեղի է ունեցել ամերիկյան աջակցությամբ: Բոլորի մտքում հարց է ծագում. «Ինչպե՞ս է ստացվում, որ չնայած Գերմանիայի փլուզմանը և եվրոպական սահմանափակումներին, նացիզմին թույլ տրվեց զարգանալ և բանակ կառուցել»: Դա արվել է ամերիկյան աջակցությամբ, փողերով, վարկերով, ներդրումներով», – ասել է Սիրիայի նախագահ։