ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի ներկա իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանի ներկա իրավիճակը: