Ամենամյա օպերատիվ հավաք ՊՆ-ում (լուսանկարներ)
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք:
Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Դասախոսությունները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական դոկտրինին, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին:
Հավաքի ընթացքում քննարկվել են նաև Արցախյան հիմնախնդրին, ռազմավարական զարգացման խնդիրներին, արտաքին քաղաքականության, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի, մարտական պատրաստության և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր: