Բաժիններ՝

Ներգաղթյալները «թունավորում են մեր երկրի արյունը». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ,Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրի հանրահավաքում հայտարարել է, որ «ներգաղթյալները թունավորում են մեր երկրի արյունը»։

«Նրանք թունավորում են մեր երկրի արյունը. դա այն է, ինչ նրանք արել են: Նրանք թունավորում են հոգեկան առողջության հաստատություններն ու բանտերն ամբողջ աշխարհում, ոչ միայն Հարավային Ամերիկայում… այլ ամբողջ աշխարհում: Նրանք գալիս են մեր երկիր՝ Աֆրիկայից, Ասիայից, ամբողջ աշխարհից», – ասել է Թրամփը ամբոխին:

Ինչպես նկատում է theguardian.com-ը, Թրամփն արդեն երկրորդ անգամն է օգտագործում «արյունը թունավորել» արտահայտությունը, որը լայնորեն դատապարտվել է սպիտակամորթների գերակայության հռետորաբանությանը նման լինելու համար:

Առաջին անգամ, երբ նա դա արել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ նախկին նախագահըսկսել է օգտագործել նացիստական Գերմանիայում եղած հռետորաբանությունը։

«Թրամփը նաև վերջերս խոսեց այն մասին, որ «Ամերիկայի արյունը թունավորվում է»… Նորից կրկնում է նույն արտահայտությունները, որոնք օգտագործվում էին նացիստական Գերմանիայում», – ասել էր Բայդենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս