Բաժիններ՝

Արքայազն Հարրին շահել է Mirror Group-ի դեմ դատը՝ իր հեռախոսի գաղտնալսման գործով

Լոնդոնի Գերագույն դատարանը որոշել է, որ Բրիտանիայի արքայազն Հարրիի հեռախոսը ենթարկվել է գաղտնալսման Mirror թերթերի խմբի կողմից, որը հրապարակում է Daily Mirror-ը, Sunday Mirror-ը և Sunday People-ը։

Ինչպես հայտնում է BBC-ից, դատարանը բավարարել է արքայազնի 33 հայցերից 15-ը։ Նրան պետք է փոխհատուցում վճարվի 140 600 ֆունտ ստեռլինգի (մոտ 180 հազար դոլար) չափով։

Ըստ հրապարակման՝ արքայազն Հարրիի հեռախոսը գաղտնալսվել է Mirror թերթերի խմբի կողմից 2006-ից մինչև 2011 թվականը։ Դատավորի որոշման համաձայն՝ անգլիացի հայտնի լրագրող Փիրս Մորգանը տեղյակ է եղել արքայազն Հարրիի հեռախոսի գաղտնալսման մասին, երբ աշխատում էր որպես խմբագիր Daily Mirror-ում։

Արքայազն Հարրին իր փաստաբանի միջոցով ասել է․ «Այսօր հրաշալի օր է ճշմարտության, ինչպես նաև պատասխանատվության ենթարկվելու համար»։

Mirror թերթերի խումբը հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով «տեղի ունեցած պատմական սխալ արարքի» համար։

ԶԼՄ-ները նշում են, որ Հարին դարձել է թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան անդամը, որը ցուցմունք է տվել դատարանում ավելի քան 130 տարվա ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս