Ղազախստանում երկրաշարժ է գրանցվել
Ալմաթիում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրաշարժը գրանցվել է Ալմաթիի ժամանակով 17: 44-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 180 կմ հարավ-արևելք:
Էպիկենտրոնի խորությունը կազմել է 15 կիլոմետր: