Բաժիններ՝

Իսրայելական բանակը հայտնել է, որ Լիբանանի տարածքից հրթիռներ են արձակվել իր դիրքերի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանից մի քանի արձակումներ է արձանագրել և պատասխան կրակ է վարում:

Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Կիրակի օրը ՑԱԽԱԼ-ն արդեն չորս անգամ հայտնել է Իսրայելի հյուսիսում օդային տագնապի ազդանշանի մասին:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում արձանագրվել են մի քանի արձակումներ ՑԱԽԱԼ-ի դիրքերի ուղղությամբ ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Հար-Դովա, Զարիթա և Մանարա շրջաններում։

ՑԱԽԱԼ-ն ի պատասխան գնդակոծում է Լիբանանի կրակի աղբյուրները:

Նաև կասկածելի օբյեկտների հայտնաբերումից հետո ՑԱԽԱԼ-ը հրետանային և ականանետային կրակ է բացել Լիբանանի տարածքի վրա Իսրայելի հյուսիսում գտնվող Մանարա շրջանից»,-ասվում է բանակի հաղորդագրության մեջ Telegram-ալիքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս