Բաժիններ՝

Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը դեռ փակ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«500 բեռնատար ՀՀ-ից ՌԴ ուղղությամբ է սպասում ճանապարհը բացվելուն, 1000 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,– նշեց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դեպի Լարս տանող ճանապարհը բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն որոշ ժամանակ անց այն փակվեց բեռնատարների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս