19-ամյա աղջիկը զանգելու պատրվակով վերցրել էր հեռախոսն ու դիմել փախուստի
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 41-ամյա մի կին և հայտնել, որ Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը զանգելու պատրվակով վերցրել է իր անչափահաս որդու հեռախոսը և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզներն արագ պարզեցին կողոպուտը կատարողի ինքնությունը: 19-ամյա աղջիկը Ավանեսովի փողոցում հայտնաբերվել, կողոպուտը կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին: Նա ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է արարքը:
Հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանում կատարել է նաև գողություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: