Լևոն Արոնյանի գերազանց հաղթանակը՝ Բորիս Գելֆանդի նկատմամբ. Հավակնորդների մրցաշար
Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով գերազանց հաղթանակ տարավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ և վաստակած 1.5 միավորով կլինի մրցաշարային աղյուսակը գլխավորողների թվում:
Մինչև 25-րդ քայլը, խաղատախտակի վրա հավասար պայքար էր ընթանում, սակայն ի վերջո Գելֆանդն ընկավ Արոնյանի պատրաստած «ծուղակը»: 25-րդ քայլից հետո մնում էր, որ Լևոնը կոպիտ սխալ թույլ չտա և առաջին հաղթանակը տանի, ինչն առանց դժվարության կատարեց Հայաստանի ուժեղագույն շախմատիստը:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենը 2-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ: Թեյմուր Ռաջաբով – Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Գրիշչուկ – Պյոտր Սվիդլեր պարտիաները դեռ չեն ավարտվել: Նշենք, որ ադրբեջանցի գրոսմայստերը 18-րդ քայլից հետո զգալի առավելություն ունի Իվանչուկի նկատմամբ, իսկ մյուս պարտիայում հավասար դիրք է:
Ստորև կարող եք տեսնել՝ ինչպես Լևոն Արոնյանը պարտության մատնեց Բորիս Գելֆանդին:
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը