«Շատ անհասկանալի տրամաբանությամբ հիմա էլ կենդանասեր մարդիկ են թիրախավորվում». Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ անհասկանալի տրամաբանությամբ հիմա էլ կենդանասեր մարդիկ են թիրախավորվում։

Մեր երկրում ամեն ինչի մեջ շատ արագ գտնվում են «մեղավորներ», բայց իրական մեղավորները չկան։

Իրականում, եթե մեր երկրում կենդանասերները շատ լինեին, թափառող շներ չէին լինի երևի։ Սա մեկ։

Երկրորդ, եթե կան թափառող շներ ու վնաս են տալիս մարդկանց, պիտի ոչ թե կենդանասերներին թիրախավորել, այլ էն մարդկանց, որոնք ունեն խնդիրները կարգավորելու մանդատ, ներառյալ դաստիարակությունը և սեփական հասարակության մոտ որոշակի արժեհամակարգի ձևավորումը, բայց ունքը սարքելու տեղը աչքն էլ հետն են հանում»։

Տեսանյութեր

Լրահոս